Газета
Скачать газету Вернатун
Школа и садик
Армянская Школа

Детский сад
Кружки и клубы
Кружки и клубы

Армянский клуб игры Мафия
Задай вопрос
Задай вопрос
Контакты
Одесская Армянская Община Контакты:
Адрес: 65009, Одесса,
Гагаринское Плато, 5/4
Телефон: (048)-798-35-03,
E-mail: armodessa@ukr.net
Мы с соц. сетях
VK TR YouTube
Статистика
Авторизация
Гость
Сообщения:

Группа:
Гости
Зарегистрируйтесь или авторизуйтесь!
Логин:
Пароль:
Категории
Объявление Сайта [171]
Здесь вы можете прочитать объявления сайта .
Новости Диаспоры Одессы [85]
Здесь вы можете прочитать новости Армянской Диаспоры Одессы
Видео новости [3]
Видео новости
Новости Армении [30]
Всё об Армении из разных источников.
Календарь

«  Май 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Праздники Армении
Праздники Армении
Поиск
» » Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող Վարդատոն Օդեսայում Մոտենում է Վարդատո՜ նդ, ո՛վ աշուղ…
10:58:28
Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող Վարդատոն Օդեսայում Մոտենում է Վարդատո՜ նդ, ո՛վ աշուղ…

ես դու,         

Քեզ միայն քո յարն է վառել, քանի՜ յարեր վառել ես դու։                          

  Վարդերով հեղեղված հանդիսասրահն անուշ բուրում էր. սիրով լեցուն, քնքուշ վարդերը բացել էին իրենց ծաղկաթերթերը և ի հայտ բերել ողջ հմայքն ու բույրը, իսկ մերթընդմերթ տեղացող անուշահոտ վարդաթերթիկները  քամանչայի մեղմանուշ մեղեդիների հնչյունների ներքո պտտվում  էին օդում՝  կարծես պարահանդեսի էին հրավիրված. Օդեսայի հայ համայնքի մշակույթի տանը սայաթնովյան երգ ու տաղի Վարդատոն էր…

Армянский культурный центр

  Հին Թիֆլիսի գեղեցիկ տարազներ հագած՝ բեմ բարձրացան մի «փունջ» աղջիկ-տղա և գոհար վարդերով զուգեցին միջնադարի նշանավոր բանաստեղծ ու փիլիսոփա, մեծ սիրո մեծ երգիչ աշուղ Սայաթ-Նովայի մեծադիր նկարը. նրա առջև վառվող մոմերի բոցերը ծիածանային պսակներ էին կազմել՝  է´լ ավելի ընդգծելով աշուղ-բանաստեղծի, աշխարհի ու մարդու մեծ բարեկամի հմայիչ պատկերը, որից ասես սեր ու ջերմություն էր ճառագում…

  Միջնադարի հայ մեծ քնարերգուի հիշատակը հավերժացնող Վարդատոնի հանդիսավոր արարողությունը  բացեց օդեսահայերի հոգևոր հովիվ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեշնորհ հայր Լևոնը՝ օրհնանքի ու բարեմաղթանքի  խոսքեր հղելով և շնորհավորելով ներկաներին  Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանի առթիվ…Սրահը պարուրվեց «Հայր մեր»-ի աստվածային հրաշագործ հնչյուններով…

 Հայկական գուսանական արվեստի գլուխգործոցը կազմող չնաշխարհիկ ստեղծագործությունները «հայոց քնար» Սայաթ-Նովան գրել է Թիֆլիսում ապրած տարիներին և իր բազմալեզու տաղերով ու խաղերով նպաստել  Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցմանը՝

Ա՜խ, թե գայիր, քեզ կտայինք՝  փառքի հազար դարեր վրան՝ 

Մասիս սարը՝  քեզ քամանչա, ձյունը՝  սադաֆ քարեր վրան,
Արծաթ Զանգու, ոսկի Արազ՝  միշտ հայախոս լարեր վրան,

Դու դարդիման իմ հայ սրտով, Կովկասի յա՛ր, Սայաթ-Նովա։


   Լեփ-լեցուն դահլիճին ջերմագին ողջույններ հղեց հայ համայնքի նախագահ պրն. Սամվել Տիգրանյանը՝  ընդգծելով, որ  աշուղական երգի ռահվիրա,Կովկասի ժողովուրդների եղբայրության երգիչ Սայաթ-Նովայի ծննդյան հոբելյանին նվիրված տոնահանդեսը նշվում է Օդեսայի վրացական համայնքի համագործակցությամբ, վասնզի աշուղական երգ ու խաղի այս գեղեցիկ հանդիսությունը  մարդասիրության ու  բարեկամության մեծ տոն է։

  Տոնակատարությունը վարում էր նրա հեղինակ և կազմակերպիչ, կիրակնօրյա դպրոցի տնօրեն, «Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի գեղ. ղեկավար էլեն Պողոսյանը,  որը հրավիրեց հանդիսատեսներին՝

ըմբոշխնելու ժողովրդի յար-սոխակի երգ ու տաղերը՝ սրտի խաղերը, որոնք այսօր էլ ոչ միայն հագուրդ են տալիս օտար ափերում ապրող հայի հոգուն, այլև՝ արժանավայել, հայավարի ապրելու և սիրելու լիցք են հաղորդում: Ինչպես պոետն է գրել՝

Ամեն տեսակ երգ երգեցի-ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի դրախտային, անմահական խաղն է էլի։

  Հարկավ, ժամանակն անզոր է նման հանճարների առաջ.  ինչքան հեռանում են, այնքան լուսաստղի պես պայծառանում է նրանց փայլը։    

  Բեմականացվեցին դրվագներ «Սայաթ-Նովա» հանրահայտ կինոնկարից, որոնցում շնորհիվ դերակատարների վարպետության (Սայաթ՝ Հովնան Մանուկյան, Աննա՝ Տաթևիկ Արմենակյան, Հերակլ արքա՝  Արթուր Խաչատրյան, Ավետ աղա՝  Վահան Պողոսյան)  պահպանվել էր ժամանակի շունչը, ֆիլմի ոգին ու գաղափարը։ Աննկարագրելի գեղեցիկ էր նշանադրության տեսարանը, որն ուղեկցվեց վրացական պարերով. հին Թիֆլիսի կոլորիտն ավելի ընդծվեց «Սաքարթվելո» համույթի պարողների և «Բարեկամություն» համույթի մենակատար Արմեն Վարագյանի անզուգական կատարումներով։ Իր քնարականությամբ հրապուրեց ունկնդիրների սրտերը Սայաթի սիրերգը՝ 

Քանի վուր ջան իմ, յա’ր քի ղուրբան իմ. աբա ի՞նչ անիմ՝

Արտասուք անիմ, շատ հոգուց հանիմ,- յա՛ր, ղադետ տանիմ, 

Ասիր. «ջեյրան իմ», թող քի սե՜յր անիմ. յա՛ր, մըտիկ անիմ։

Մու՛տ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով…

  Ինչպես դարեր առաջ՝  կախարդական պարտեզի հազարան բլբուլի երգի նման վրացական արքունիքի շքեղ կամարների տակ ճռվողեց Սայաթի սիրո լարը՝ «ի նշան երջանկության», այսօր էլ լուսագեղ սրահի կամարների ներքո դայլայլեց նրա հուր քնարի լարը, ճախրեցին նրա խաղ ու տաղերը՝  հիացմունք պարգևելով հանդիսատեսներին։

  «Թամամ աշխարհ պտիտ էկած» սիրեկան- բանաստեղծի համար սերը Աստծո շնորհած անգին պարգև է. նրա սրտի անհուն խորքերում սիրո երգեր են ու սեր,  նա  իր վառվռուն, հազարերանգ երգերով հրդեհել է արքայաքրոջ սիրտը։ Այդ մասին էր Աննայի և Սայաթի հանդիպման հուզիչ տեսարանը՝  «Ես քեզ էի երգում, Սայա՛թ»։

  Ծաղկանոցում, շնկշնկան հովերի գրկում սիրահարը սիրո անուշ խոսքերով՝  սիրուց վառված այտերով ու վարդագույն շրթունքներով իր ջեյրան- յարի  գովքը արեց. 

Ջեյրան ասիմ՝ շատ մարթ քիզ հիդ կու յաշվի, 

Բաս վու՞ նց թարիփն անիմ, մա՛րա իս, գոզա՛լ։            

  Սայաթնովյան այս քնքուշ ու նազելի սիրուց կարծես «ծաղկել էր» մշակույթի տանը գործող կանանց երգչախումբը՝ «Նռնենին», որը փթթեց ու բուրեց  «Դուն էն հուրին իս» սիրո անուշ տաղով։ 

  «Բլբուլի հիդ» զառ-վառ երգով հանդես եկավ «Արաքս» վոկալ համույթը։

  Տողերիս հեղինակը այս չքնաղ զարդատոնի, սայաթնովյան այս վարդաշաղախ սիրերգության մասնակիցը դարձավ ոչ միայն որպես ունկնդիր, այլև քանոնահարուհի  Սիլվա Գևորգյանի նվագակցությամբ ասմունքեց «սիրո հրդեհով բռնված ու բոնկված սիրահար» բանաստեղծի քերթվածքը՝ «Մէ խոսք ունիմ իլթիմազով, ա՛նգաջ արա, ո՛վ աչքի լուս»…

  Յուրաքանչյուր կատարում մեզ կրկին ու կրկին տեղափոխում էր Սայաթ-Նովայի չքնաղ մեղեդիների աշխարհը. նրա աննման, համով երգն ու տաղը կարկաչահոս ու զուլալ աղբյուր են, որից ինչքան խմես՝ չես հագենա։

  Աշուղական արվեստի գերազանց գիտակ Սայաթ-Նովան երաժշտական մեղեդիների և խոսքի անզուգական վարպետ է։ Այդ մասին են վկայում  գոզալ- յարին նվիրված սիրային  տաղերը, որոնք հնչեցին կատարողների շուրթերից՝ «Ձենդ քաղցր ունիս», «Թեգուզ քու քաշով մարքրիտ տան»…Երգչի հրաբորբոք սիրտը թևեր առած գեղգեղում է գոզալի գովքը՝ «Շատ մարդ կօսե»…           

  Բանաստեղծի պատկերացմամբ սերը ոսկի թասում լցված ջուր է, որը կարող է անմահացնել խմողին, ուստի նա խնդրում է «օսկե փնջան» աչքերով, «վարդին փաթաթված ռեհան» մազերով գեղեցկուհի յարին՝ իրեն չզրկի կյանքը հավերժացնող ըմպելիքից։ Որպես սիրո յուրօրինակ խոստովանություն հնչեց «Աշխարհումս ախ չիմ քաշի» տաղը։

  Սիրո հմայքից խենթացել է նրա սիրտը.  պալատից վտարված երգիչը սիրածին վերստին հանդիպելու տենչանքով դիմում է Հերակլ թագավորին՝ «Դուն էն գլխեն» հանրահայտ երգով…

  Ցավոք, ավարտվում է սիրահար-բանաստեղծի սիրո պատմությունը …Ո՜վ գիտե,  եթե Աստված նրան երջանիկ սեր տար, գուցե չունենայի՞նք այն գոհարները, որոնք այսօր ունենք…

Ալիքվեցին ունկնդիրների սրտերը մեծանուն տաղերգուի «ողբերգականորեն անհույս սիրուց» ծնված սիրերգից՝ «Յիս քու ղիմեթդ չիմ գիդի»։

  Վարպետորեն բեմականացվեց նաև Սայաթ-Նովայի՝ արքունիքից վերջնական վտարման տեսարանը. վստահ իր արվեստի ուժին, քամանչան կրծքին սեղմած՝ մի օր էլ մեծ սիրահարը մտավ Հաղպատի վանք… Նրա ընդվզող, անհնազանդ ոգին երբեք չհաշտվեց կյանքի անարդարության, կեղծիքի ու խաբեության հետ; Արքունիքում ապրեց՝ ինչպես թռչունը վանդակում, պալատական կյանքը չգրավեց նրան.«…Յիս ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում»։ Նա մնաց հար-հավատարիմ իր ժողովրդին՝ դարձավ «խալխի նոքարը»։

  Արդարության, համերաշխության  և մարդկայնության մասին նրա խրատները այսօր նույնքան արդիական են, որքան աշուղի կյանքի օրոք. նրա տաղերում արտացոլված փիլիսոփայության հանրագումար էր «Աշխարհըս մէ փանջարա է» երգը։

  Նա  հեռացավ պալատից՝ դատապարտելով կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, գնաց՝ համոզված լինելով, որ «սիրո սուրբ օրենքների գիրքը մարդու սիրտն է …», գնաց՝ կսկիծը սրտում, բայց հոգու մեջ՝ մի ողջ աշխարհ…

  Դահլիճում կրկին հնչեց Սայաթի քաղցր ձայնը՝

…Ամեն մարդ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։     

   Հանդիսությանը Ժողովրդի սիրահար բանաստեղծի  կյանքի, նրա չքնաղ, բայց միաժամանակ ճակատագրական սիրո պատմությունը, նրա դերը հայ գուսանական արվեստը կատարելության հասցնելու գործում ներկայացվեց ոչ միայն սայաթնովյան կատարումներով. ելույթներին համընթաց կազմակերպիչ ու վարող էլեն Պողոսյանը վերծանեց, մեկնաաբանեց մեծանուն տաղերգուի կենսագրության որոշ դրվագներ։    

  Աշուղի ուրախության և տխրության, սիրո ու տառապանքի անբաժան ընկերն ու ուղեկիցն էր քամանչան։ Համանուն երգը սոսկ նվագարանի գովքը չէ. այն արվեստի ու մարդու փոխհարաբերության իմաստավորումն է։ Այդ անուշ տաղով «Նռնենին» կրկին զարդարեց բեմը, և դահլիճը հաճույքով ձայնակցեց նրան։ 

  Բանաստեղծ-երգիչ-երգաստեղծ-նվագահար Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանը՝ եղբայրության ու վարդի այս անուշաբույր տոնը, նորից ու նորից զարդարվեց պարային համույթների ելույթներով։

  Բոլոր կատարումները ուղեկցվեցին կենդանի երաժշտության նվագակցությամբ։ 

  Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության՝ թիֆլիսահայ անուշ բարբառով ձոներգ էր սայաթնովյան Վարդատոնը, որը  սահմանվել և առաջին անգամ նշվել է դեռևս 1914 թվականին  Թիֆլիսում՝  նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ։ Վարդատոնը դարձավ մեծն Սայաթ-Նովայի ստեղծած երգի ու տաղի հավերժության վառ դրսևորումը. այն ավարտվեց Ամենայն Հայոց Բանաստեղծի տողերով.      

Խաղով եկավ,

Ախով գնաց Սայաթ-Նովան.

Երգով եկավ,

Վերքով գնաց Սայաթ-Նովան.

Սիրով եկավ,

Սրով գնաց Սայաթ-Նովան,

Սիրո՜վ մնաց Սայաթ-Նովան…

  Ուզում եմ նաև ավելացնել որ «Վարդատոնի» մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված գնահատանքի հաճելի խոսքեր հնչեցին հյուրերի՝ Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի՝ մշակույթի և տուրիզմի վարչության փոխնախագահ Ելենա Պետրովայի և վրացիների՝ «Սաքարթվելո» ազգա-մշակութային միության նախագահ Ակակի Յակոբիշվիլու, նաև՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի կողմից։ Իսկ համայնքի շնորհալի բանաստեղծուհի Լիզա Մոսինյանը հայկական կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանին նվիրված մի գողտրիկ ներբող էր հյուսել.

Մեկը մյուսից հյութեղ ու տարբեր,

Գործեր եք անում սիրով՝ պատվաբեր, 

Ձեր տարերքի մեջ հմուտ մասնագետ,

Կարող եք չափվել վարպետների հետ։

Ու Դուք չեք թողնում՝ մարդիկ մոռանան

Սայաթի սիրո երգերն աննման,

Բեմն է վերածվում շքեղ հանդեսի՝

                         Ինչպես պալատում  վրաց արքայի։

Մերթ Թումանյան եք Դուք կյանքի կոչում, 

Ուր Անուշը դեռ «Սարո» է կանչում,

Մերթ Էրեբունի՝ մեծ շուք ու հանդես,

Զարդ ու զարդարանք  և ցուցահանդես։ 

Մերթ էլ մեծարանք անմահ Մաշտոցին՝

Փառք ու պատիվը մեր այս դպրոցին։

Ամեն մի հանդես ունեցավ երանգ,

Որում դրեցիք Դուք հոգի ու ջանք։

Այդպես եք կրթում մեր այս սերնդին,

Որոնց մեջ եռում է հայ մարդու հոգին… 

Նարինե  Մուրադյան

«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից,  ք. Օդեսա

Армяне Одессы организация Армянских жнщин

Саят Нова Саят Нова

Саят Нова Саят Нова

Саят Нова Саят Нова

 

Категория: Новости Диаспоры Одессы | Просмотров: 488 | Добавил: zlodeh | Теги: Армянский Центр, Армяне Одессы, Саят Нова